Իրաքի պատերազմում Մեծ Բրիտանիայի մասնակցության վերաբերյալ հաշվետվությունը կհրապարակվի հուլիսի 6-ին, հայտնում է Sky News-ը:
Հրապարակման ամսաթիվը հաստատվել է սըր Ջոն Չիլկոտի և վարչապետ Դևիդ Քեմերոնի նամակագրությունում:
«Հաշվետվության ստուգումը ազգային անվտանգության շահերի գծով ավարտված է, այն ստուգման կարիք չունի: Ես շնորհակալ եմ ստուգման կատարման արագության համար»,- նշել է Չիլկոտը վարչապետին գրված նամակում:
Նա նաև պարզաբանել է, որ զեկույցը կպարունակի 2.6 միլիոն բառ, կանցնի վերջնական ընթերցում, ձևաչափ, տպագրություն և կպատրաստվի էլեկտրոնային հրապարակման համար:











































