Թուրինի «Յուվենտուս»-ը հետաքրքրվում է «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով։
Tuttosport-ը տեղեկացնում է, որ թուրինյան ակումբը պատրաստ է բոսնիացի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել 38 մլն եվրո։ Այս գումարը որպես հրաժարագին նշված է Պյանիչի գործող պայմանագրում։
Այսպիսով՝ եթե «Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան համաձայնության գա ֆուտբոլիստի հետ, ապա «Ռոմա»-ն չի կարող խոչընդոտել տեղափոխությանը։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Պյանիչն անցկացրել է 32 խաղ, խփել 10 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում։










































