Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելն իր երկրի ռազմավարական նպատակն է:
Նա ընդգծել է, որ հուսով է, թե կհեշտացվի ԵՄ-ի հետ վիզային գործընթացը, և որ դա իր հերթին կօգնի արագացնել երկրի անդամակցության գործընթացը: Մայիսի 6-ին էլ նա կտրականապես դատապարտել է եվրոպական իշխանություններին՝ վիզաների չեղյալ հայտարարման հարցում կոշտ չափանիշների համար:
Մայիսի 4-ին Եվրոպական հանձնաժողովը ԵՄ-ին առաջարկել է Թուրքիայի քաղաքացիների համար չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը:












































