Բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր առանձնացումը մեծացնում է պատերազմի ռիսկը Եվրոպայում՝ գրում է The Telegraph-ը՝ հղում անելով ելույթի հատվածներին, որով այսօր վարչապետը պետք է հանդես գա Լոնդոնում։
Բրիտանացի վարչապետի կարծիքով՝ հենց ԵՄ-ն օգնեց միավորելու երկրները, որոնք տասնամյակներ շարունակ միմյանց կոկորդ են կրծել, և չկա որևէ երաշխիք, որ տարածաշրջանի «խաղաղությունն ու կայունությունը» Մեծ Բրիտանիայի առանձնանալու դեպքում չի հայտնվի սպառնալիքի տակ։
Քեմերոնը, լինելով ԵՄ-ից թագավորության դուրս գալու հակառակորդ, վստահ է, որ այդ քայլը կլինի «անխոհեմ և անպատասխանատու»։ «Եթե մենք մնանք, մենք գիտենք, թե ինչ է մեզ սպասվում։ Եթե մենք գնանք, դա կլինի իսկական ցատկ դեպի մթություն»,- ասել է նա։










































