Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ազգային անվտանգության խորհուրդն այսօր քննարկելու է Սիրիայում ռազմական խորհրդականների շուրջ ստեղծված իրավիճակը, որոնք, նախնական տվյալներով, ահաբեկիչների կողմից գերեվարվել են Սիրիայի Հալեպ նահանգի Խան Թուման քաղաքում:
Շաբաթ օրը հաղորդվեց, թե Խան Թուման քաղաքի շրջանում թեժ մատեր են ընթանում սիրիական բանակի և «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև, որոնց ժամանակ էլ իրանցի մի շարք խորհրդականներ գերի են ընկել զինյալներին:
Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկելու է գերեվարված իրանցիների վերադարձման ուղիները և ընդունելու է համապատասխան որոշումներ:








































