Thursday, 02 05 2024
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ

Պետք են ներքին հաղթանակներ

24 տարի առաջ ազատագրված Շուշին ոչ միայն կարևոր և բեկումնային մի դրվագ էր ղարաբաղյան պատերազմի ընթացքում և ոչ միայն նշանակալից հաղթանակ՝ հայ ժողովրդի ճակատամարտերով հարուստ պատմության շղթայում, այլև ընդհանրապես հայ ժողովրդի մտքի, կամքի և վարքագծի եզակի դրսևորում: Անառիկ թվացող Շուշին ազատագրվեց այդ մտքի, կամքի և անձնուրացության շնորհիվ:

Պատերազմական այս սխրանքը հիանալի նախադեպ էր ոչ միայն ռազմական այլ հաջողությունների, այլև քաղաքացիական կյանքում պետական շինարարության համար, որ հայ ժողովուրդը ստիպված էր մղել պատերազմին զուգահեռ: Այդ գործում, դժբախտաբար, Շուշին չդարձավ նախադեպ, չդարձավ սխրանքի օրինակ, չեղավ ոգեշնչման ամբողջական աղբյուր: Շուշիին հաջորդեցին պատերազմական այլ կարևոր հաղթանակներ և վերջապես՝ ամբողջական հաղթական հրադադարը, սակայն դրան հաջորդած պետականաշինական գործընթացում աստիճանաբար մարեց կապը այդ սխրանքների հետ, և խաղաղության կառուցումը չդարձավ պատերազմի հաղթանակի շարունակություն:

Պետական շինարարության ընթացքում հայ ժողովուրդը, այդ շինարարության պատասխանատվությունը ստանձնած անձինք և խմբերը ըստ էության երբեք իրենց առջև չդրեցին պատերազմի ընթացքում Շուշիի ազատագրմանը համարժեք նպատակներ և հավաքական մտքի, կամքի ու սխրանքի շնորհիվ չհասան այդ նպատակների իրականացմանը: Ավելին, հավաքականությանը փոխարինելու եկավ հատվածականությունը, մտքին փոխարինեց բնազդը, կամքին՝ ախորժակը:

Տոնական օրերին ընդունված չէ թերևս այդպիսի մտորումներ ունենալ, սակայն ներկայումս Հայաստանը և Ղարաբաղը գտնվում են այնպիսի հանգուցային, բեկումնային մի ժամանակահատվածում և իրավիճակում, որ աշխատանքային մտորումները չպետք է դադարեն անգամ տոն օրերին, և չպետք է դադարել իրերն իրենց անունով կոչել ոչ միայն ոչ մի օր, այլ նաև ոչ մի րոպե ու վայրկյան: Հայաստանի Հանրապետության, Հայաստանի հասարակության առջև դրված է այդ հրամայականը՝ վերջապես դնել խաղաղ պետականաշինության գործում Շուշիի ազատագրմանը համարժեք նպատակ և միտք, կամք և քաջություն ունենալ՝ հասնելու այդ նպատակին:

Ներկայումս Հայաստանի և գուցե ընդհանրապես երկու հայկական պետականությունների՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև դրված է այդ սխրանքի հրամայականը: Մենք սովորական վիճակում չենք, որպեսզի բավարարվենք պետական ընթացքի սովորական դինամիկայով: Մենք արտառոց վիճակում ենք, և մեզանից պահանջվում են արտառոց, հերոսական որոշումներ, որպեսզի մեր խաղաղությունը համարժեք լինի մեր իսկ հաղթած պատերազմին և լինի այդ պատերազմի արժանի շարունակությունը: Մենք ներկայումս ունենք ինքներս մեզ հաղթելու անհրաժեշտություն, քանի դեռ ինքներս մեզ չենք պարտվել վերջնականապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում