Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի կարծիքով` թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան պետք է ևս մեկ մրցաշրջան անցկացնի ակումբում, որպեսզի դառնա աշխարհի լավագույն կիսապաշտպանը:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆրանսիացին անցկացրել է 34 հանդիպում, 8 գոլ է խփել և գոլային 12 փոխանցում կատարել:
«Գերազանց կիսապաշտպաններ շատ եմ տեսել, բայց հազիվ թե նրանցից որևէ մեկը կարողանա համեմատվել Պոգբայի հետ: Կարծում եմ` Պոլը պետք է ևս մեկ մրցաշրջան անցկացնի «Յուվենտուս»-ում: Նա կդառնա աշխարհի լավագույն կիսապաշտպանը»,- Goal. com-ը մեջբերում է Մանջուկիչի խոսքերը:










































