ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին մեղադրում են, որ նա քողարկել է իր թիկնապահների անբարոյական արարքները, ինչպես նաև Բելգիայում ԱՄՆ դեսպանի սեռական հանցագործությունները: Այդ մասին գրում է La Stampa-ի թղթակից Մաուրիցիո Մոլինարը:
«ԱՄՆ Պետդեպարտամենտում կա լավ տեղեկացված աղբյուր, ով մեղադրում է Հիլարի Քլինթոնին սեքսուալ բնույթի սկանդալների քողարկման մեջ: Խոսքը մարմնավաճառների հետ երեկույթների կազմակերպման, Բելգիայում ԱՄՆ դեսպանի՝ անչափահասների հետ ունեցած սեռական հարաբերությունների և Բեյրութի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարներից մեկի կողմից թիկնապահներին բազմիցս սեռական հարաբերություններ պարտադրելու մասին է»,- գրում է պարբերականը:
«Իր փաստաբանի միջոցով այդ հարվածը հասցրել է Պետդեպի նախկին աշխատակցուհի Աուրելիա Ֆեդենիսը»,- ասվում է հոդվածում:
Ֆեդենիսի խոսքերով՝ Հիլարին որոշել է լռել, որպեսզի խուսափի քաղաքական կորուստներից:












































