ԱՄՆ-ն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում նավթի արդյունահանման ծավալների մեծացմամբ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին վկայում է British Petrolium էներգետիկ խմբի՝ «Համաշխարհային էներգետիկայի վիճակագրական ակնարկ » (Statistical Review of World Energy) ամենամյա զեկույցը:
ԱՄՆ-ն այժմ օրական արդյունահանում է 1 միլիոն բարել նավթ: Նման բարձր տեմպեր երկրում չեն գրանցվել 1965թ. (BP-ի կողմից համապատասխան հաշվարկների սկիզբ): Զեկույցում նշվում է, որ առաջին հերթին դա պայմանավորված է արտադրության մեջ թերթաքարային նավթի ներգրավմամբ:
«Նավթի արդյունահանման ծավալների ընդլայնման հետևանքը դարձել է ԱՄՆ կողմից ներմուծվող նավթի ծավալների կրճատումն օրական 930 հազար բարելով. այժմ նրանք համաշխարհային շուկայից ներմուծում են 36%-ով ավելի քիչ նավթ, քան 2005թ., երբ գրանցվեց նավթի ներմուծման պիկ»,- ընդգծված է զեկույցում:
Զեկույցի հեղինակներից մեկի խոսքերով՝ թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների մեծացումն առաջիկա տարիներին կհանգեցնի նրան, որ կնվազի ՕՊԵԿ-ի ազդեցությունը համաշխարհային էներգետիկ շուկայի վրա:









































