Վրաստանում հեռացվել է զինծառայողների սննդի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան: Այս մասին հայտնում է Novosti Gruziya-ն՝ հղում անելով հանրապետության ՊՆ-ին:
Նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ զորամասերից մեկում տեղի է ունեցել զանգվածային թունավորում: REGNUM-ի փոխանցմամբ՝ խոսքը Քութայիսիում գտնվող 3-րդ բրիգադի զինծառայողների մասին է: Տուժածները հոսպիտալացվել են:
Թունավորման հստակ պատճառը դեռևս հայտնի չէ: Մոտ 10 զինծառայողներ ներկայում հետազոտություն են անցնում: Թունավորման փաստով քրեական գործ է հարուցվել:
Իշխանությունները մտադիր են վերականգնել մայիսի 1-ից կասեցված ոչ նորմատիվ սնուցման ռեժիմը:








































