Իտալիայի ոստիկանությունը Նեապոլի դատախազության օրդերով երկրի հարավում ավելի քան 100 մարդու է ձերբակալել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բոլոր ձերբակալվածներին առաջադրվել են հանցավոր գործունեությանը մասնակից լինելու, այդ թվում՝ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքներ:
Ձերբակալվածների մեծ մասը դասվում են Նեապոլի «կամորա» մաֆիային: Ձերբակալվածների թվում է հետախուզման մեջ գտնվող մաֆիայի ղեկավար Մարկո դի Լաուրոն:







































