«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոստովանել է, որ ցանկանում է շարունակել աշխատանքն Անգլիայի Պրեմյեր լիգայում:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ Պելեգրինին, ով ամռանը զիջելու է պաշտոնը Պեպ Գվարդիոլային, լուրջ առաջարկ ունի «Զենիթ»-ից:
«Չգիտեմ՝ ինչ կլինի, սակայն ուզում եմ շարունակել աշխատանքս Անգլիայի Պրեմյեր լիգայում: Դիտարկում եմ շատ տարբերակներ, բայց անգլիական ֆուտբոլն ինձ համար լավագույնն է աշխարհում»,- Fourfourtwo.com-ը փոխանցում է Պելեգրինիի խոսքը:









































