«Կրեպսոն» ընկերության տնօրեն Արման Երեմյանը թվեր է գրում ցուցատախտակին, հավաքված գյուղացիներին բացատրում իր առաջարկը, նրանց ներկայացնում կառավարության կողմից մերժված այդ առաջարկի առանձնահատկութուաը։
Արդեն երեք տարի է կառավարությունը գյուղացիներին սուբսիդավորման կարգով պարարտանյութ է տրամադրում։ Մեկ հետկարի համար օգտագործվող 550 կգ պարարտանյութի ծախսը կազմում է 154 հազար դրամ։ «Կրեպսոն» ընկերությունն առաջարկում է այլ լուծում. գյուղացիներին տրամադրել իսրայելական ICL ընկերության ֆոսֆոր-կալիում պարարտանյութը։ Մեկ հեկտարը պարարտացնելու համար ահրաժեշտ է 250 կգ պարարտանյութ։ 77.000 դրամի փոխարեն 55.000 դրամ սուբսիդավորելու դեպքում գյուղացիները պարարտանյութը կստանան անվճար։
Պարարտանյութի արդյունավետությունն ու որակը փորձով է ապացուցված։ Դեռ 2013 թվականին Իսրայելական Դեշանիմ ընկերության մասնագետներն այցելեցին Հայաստան և Հայաստանի հողի վրա փորձարկեցին պարարտանյութը։
«Կրեպսոն» ընկերության տնօրենն ասում է, որ պարարտանյութը Հայաստան հասցնելու համար խոչընդոտներ որքան ասես եղել են, մինչև իսկ գործընկերոջն է կորցրել, ով հանկարծամահ է եղել կառավարության պաշտոնյայի հետ հեռախոսազրույցից հետո։ Առաջարկը ներկայացրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հավանություն ստացել։ Այդքանով ամեն ինչ ավարտվել է։
Պարարտանյութը ներկրելու համար հայտարարված մրցույթին էլ մասնակցության հայտ ներկայացրել են, բայց կրկին բարդությունների են բախվել։ Մրցույթից 3 ժամ առաջ են միայն տեղեկացել փաստաթղթային անճշտությունների և նոր պահանջների մասին։
Երեմյանը հաջորդ քայլով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին։ Ներկայացրել առաջարկը, գնային սխեմաներն ու սպասվող արդյունքը։ Նամակին պատասխանել է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։
Ապատեղեկացրել են, թե «Կրեպսոն» ընկերության ներկայացրած պարարտանյութը միայն փակ գրունտով մշակաբույսերի համար է։
Գործարարը պնդում է, որ իր ներկայացրած ծրագիրը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար։








































