Թուրինի «Յուվենթուս»-ի ֆրանսիացի ֆուտբոլիստ Փոլ Պոգբան համեմատական է անցկացրել իտալական ու անգլիական ֆուտբոլի միջև:
«Անգլիայում շատ են հարվածներ կատարում: Մարզիչներն ասում են, որ պետք է հարվածել, եթե կա հնարավորություն:
Իտալիայում մի քիչ այլ է, քանի որ այստեղ ուշադրությունը սևեռում են տակտիկական խաղին: Եթե թիմը տակտիկապես լավ է պատրաստված, ապա նրան դժվար է հաղթել:
«Ատլետիկո»-ն ու «Լեսթեր»-ը շատ լավ օրինակներ են: Իտալիայում արթնանում ես, մտածում տակտիկայի մասին, քնում՝ նույն բանի մասին մտածելով: Անգլիայում բոլորն ուզում են գոլ խփել»,- ասել է Պոգբան:







































