Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Հետաքրքիր կորագիծ ներքաղաքական կյանքում

Անցնող օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, ապրիլյան պատերազմի և դրան հաջորդած զարգացումների ֆոնին գրեթե ուշադրության չարժանացավ մի շատ հետաքրքրական հանդիպում, որ տեղի էր ունեցել Հայաստանի ՀՅԴ կենտրոնակայանում: Հանդիպել էին ՀՅԴ ԳՄ նոր կազմի ներկայացուցիչներն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

Հանդիպման ընթացքում, բնականաբար, քննարկման առանցքային թեմաներից եղել էր հենց ղարաբաղյան հակամարտության գոտում վիճակը և հնարավոր զարգացումները, մարտահրավերները տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: Սակայն քննարկվել էին նաև հայ-ամերիկյան հարաբերության, տնտեսական զարգացման վերաբերյալ հարցեր: Ուշագրավ դետալ է այն, որ հանդիպման մասին հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախաձեռնությունը եղել է ՀՅԴ-ինը, և այն եղել է ավելի վաղ, քան ապրիլյան պատերազմական զարգացումները, պարզապես դրանք իրենց, այսպես ասած, ազդեցությունն են թողել հանդիպման բովանդակության վրա:

Այսպիսով, Դաշնակցությունը, փաստորեն, ապրիլյան պատերազմից առաջ նախաձեռնել է հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ: Այստեղ հարկ է ուշադրություն հրավիրել մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա: Դեսպանն ապրիլյան պատերազմից շաբաթներ առաջ հայտարարել էր ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ հանդիպումների մասին, այդ նպատակով այցելել էր Միացյալ Նահանգներ: Այդ հանդիպումների նպատակն էր եղել հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումը, Հայաստանում ներդրումների աճին նպաստելը:

Ավելորդ է նշել ԱՄՆ հայկական կազմակերպությունների զգալի մասում ՀՅԴ ազդեցությունը, իսկ շատերը պարզապես դաշնակցական կառուցվածքում գտնվող կազմակերպություններ են: Եվ այդ համատեքստում հատկապես հետաքրքրական է դառնում ԱՄՆ-ում հանդիպումներ ունեցած դեսպանի հետ Հայաստանում հանդիպում ունենալու հայաստանյան ԳՄ ցանկությունը: Այստեղ հարց է առաջանում՝ այդ հանդիպումները իրարամե՞րժ էին ամերիկյան հանդիպումների հետ, թե՞ այսպես ասած՝ փոխլրացնող: Դեսպանի ամերիկյան հանդիպումների ընթացքում ինչ-որ դժգոհություններ հնչե՞լ են Հայաստանում ՀՅԴ ԳՄ գործողություններից, թե՞ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնք Հայաստանում պետք է իրականացվի, բնականաբար, Դաշնակցության տեղի կառույցի միջոցով: Սրանք հարցեր են, որոնք առաջանում են, սակայն առայժմ չունեն պատասխաններ:

Միաժամանակ ուշադրության է արժանի նաև փաստը, որ Դաշնակցությունը, փաստորեն, փետրվարյան կոալիցիայի արդյունքում ստանձնել է տնտեսական պորտֆել՝ Էկոնոմիկայի նախարարությունը: Ինչ-որ առումով տնտեսական է նաև մյուս երկու պորտֆելներից մեկը՝ Տարածքային զարգացման նախարարությունը: ՀՅԴ-ն այստեղ պետք է արդյունքներ ցույց տա, այլապես դա կլինի ոչ միայն կոալիցիայի, այլև կուսակցության տապալումը, և դրանից կշահեն միայն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն: Սակայն արդյունքներ ցույց տալու համար պետք են ռեսուրսներ, պետք են գործընկերներ: Դաշնակցությունը երևի թե լավ է պատկերացնում, որ տնտեսական զարգացում, երկրում իրավիճակի փոփոխություն բերելու համար ՀՀԿ-ն, մեղմ ասած, բոլորովին գործընկեր չէ, այլ խոչընդոտ, և այդ խոչընդոտի հետ կոալիցիան չի կարող արդյունք ապահովել տնտեսական բնագավառում:

Դրա վկայությունն այն է, որ դաշնակցական տնտեսական բլոկը փետրվարից մինչ այժմ որևէ նոր գույն չի ավելացրել Հայաստանի կառավարության գորշ տնտեսական քաղաքականության մեջ: Ավելին՝ ՀՀԿ-ն կլինի ոչ թե ՀՅԴ գործընկերը այդ հարցում, այլ տնտեսական բլոկում ՀՅԴ տապալմամբ ամենաշահագրգռված կուսակցությունը: Առավել ևս, եթե սրան գումարենք այն, որ այդ քաղաքական մոտիվից բացի, կա նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի անձնական մոտիվը, որն անձամբ դեմ էր Էկոնոմիկայի նախարարությունը ՀՅԴ-ին և առավել ևս կառավարության քննադատությամբ աչքի ընկած Արծվիկ Մինասյանին հանձնելուն:

Հետևաբար՝ ՀՅԴ-ն ունի գործընկերների կարիք, և այս տեսանկյունից, իհարկե, Դաշնակցության քայլը լիովին հասկանալի է, որովհետև դժվար է պատերացնել, թե Հայաստանում տնտեսության զարգացման հարցում էլ ով կարող է ավելի արդյունավետ և հարմար գործընկեր լինել, քան ԱՄՆ-ը: Ռուսաստանի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, որովհետև Հայաստանը ներկայումս ծուղակում է հայտնվել հենց ՌԴ տնտեսությունից մեծ կախվածության հետևանքով:

Այս համատեքստում հետաքրքրական է նաև օրերս էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությունը հակամենաշնորհային օրենսդրության կատարելագործման, նոր օրենքների ընդունման անհրաժեշտության մասին, նաև այդ գործընթացին դոնորային աջակցման կարևորության մասին: Այստեղ սակայն հարց է առաջանում՝ ՀՅԴ-ին դոնորներից միայն ֆինանսնե՞րն են պետք, թե՞ նաև արդյունքը: Որովետև մենք ունենք անարդյունավետ դոնորության բազմաթիվ օրինակներ: Մյուս կողմից՝ հարց է նաև, թե արդյո՞ք ԱՄՆ-ը կհամաձայնի լինել դոնոր, առանց արդյունքի հուսալի երաշխիքների:

Բոլոր դեպքերում, ՀՅԴ գործակցությունը ԱՄՆ հետ, իհարկե, շարունակություն ունենալու, այսինքն՝ որոշակի հետևողականություն պարունակելու պարագայում, կարող է հետաքրքրական նոր գիծ լինել Հայաստանի տնտեսա-քաղաքական կյանքում՝ առաջ բերելով նոր վեկտորներ և իրողություններ, որոնք կբազմազանեցնեն ներքաղաքական իրավիճակը խորհրդարանի ընտրությունից առաջ, հատկապես ղարաբաղյան հակամարտության գոտում ներկայիս իրողությունների ֆոնին, որոնք Հայաստանի ներքին կյանքում ուղղակի պահանջում են բազմազանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում