Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կարծիքով` թիմի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը կարող է ապագա գլխավոր մարզչի օգնական դառնալ: Հիշեցնենք` Զիդանը հրաժարվել է ընդունել ակումբի մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը:
«Ներկայումս մեր թիմը պետք է այնպիսի մարզիչ գլխավորի, ով գիտի մեզ: Կառլո Անչելոտին գիտի «Ռեալ»-ը: Մենք ուրախ կլինենք, եթե նա կարողանա ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխվել: Հակառակ դեպքում հարգանքով կվերաբերվենք փարիզյան ակումբի որոշմանը:
Զիդանը ցանկանում է մարզիչ դառնալ: Ես կարծում եմ, որ նա չպետք է սկսի «Ռեալ»-ի գլխավոր թիմից: Զիդանը կարող է կատարել նույն դերը, ինչ Աիտոր Կարանկան` Ժոզե Մոուրինյոյի ժամանակ: Սակայն նախ նա պետք է օգնի մեզ թիմի կազմը հզորացնելու գործում»,- ասել է Պերեսը:









































