«Լեսթեր»-ը մայիսի 16-ին պատմության մեջ առաջին անգամ Անգլիայր Պրեմյեր լիգայի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ շքերթ կանցկացնի՝ հայտնում է BBC-ն:
Չեմպիոնական շքերթը տեղի է ունենալու մրցաշարի վերջին տուրի՝ «Չելսի»-ի դեմ խաղի հաջորդ օրը:
Կլաուդիո Ռանիերիի թիմն ավտոբուսով կշրջի ամբողջ քաղաքում, որից հետո կանգ կառնի «Վիկտորիա» այգում՝ ցույց տալու տիտղոսները երկրպագուներին:
«Լեսթեր»-ը չեմպիոնական տիտղոսները կստանա «Էվերթոն»-ի դեմ այսօր կայանալիք խաղից հետո:








































