Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրեմը` ուրբաթ օրը մեկնաբանելով շվեդների վերաբերմունքը ՆԱՏՕ-ին, ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ շվեդների մեծամասնությունը արտահայտվել է ռազմական միություններին չմասնակցելու օգտին և որ հատկապես այդ գիծն է ամրագրված Շվեդիայի անվտանգության քաղաքականությունում, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռազմական դաշինքներին չմիանալը մեզ լավ է ծառայում և նպաստում է Հյուսիսային Եվրոպայում կայունությանը և անվտանգությանը»,- ասել է նախարարը լրագրողներին:










































