«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը մերժել է թուրքական «Գալաթասարայ»-ի պաշտոնական առաջարկը թիմի պորտուգալացի կիսապաշտպան Նանիի տրանսֆերի ձեռքբերման վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է թուրքական ակումբի նախագահ Ունալ Այսալը:
«Մենք որպես տրանսֆերի փոխհատուցում առաջարկել էինք 6 մլն ֆունտ, սակայն այդ առաջարկը չի ընդունվել: «Յունայթեդ»-ը նվազագույնը 8.5 մլն ֆունտ է պահանջում, սակայն մենք չենք կարող նման գումար առաջարկել:
Այդ իսկ պատճառով Նանին այլևս «Գալաթասարայ»-ի տրանսֆերային նպատակ չի հանդիսանում»,- հայտարարել է Այսալը:








































