Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնա»-ն մտադիր է հզորացնել թիմի հարձակման գիծը: Նշվում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է «Սևիլիա»-ի հարձակվող Քևին Գամեյրոյի և «Դեպորտիվո»-ի հարձակվող Լուկասի ծառայություններով:
Transfermarkt-ի տեղեկությունների համաձայն՝ Գամեյրոյի տրանսֆերի արժեքը կազմում է 15մլն եվրո, իսկ Լուկասի՝ 10 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը 31 խաղ է անցկացրել «Սևիլիա»-ի կազմում՝ դառնալով 16 գոլի հեղինակ: Իսպանացին նույնպես բազմաթիվ գոլեր է խփել իր թիմի կազմում, սակայն անցկացրել է 34 խաղ:








































