Lenta. Ru-ի փոխանցմամբ` Agusta AW139 ուղղաթիռը, որից օգտվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, հանվել է վաճառքի: Pininfarina դիզայներական ընկերության ինտերիերով ուղղաթիռի արժեքը հայտարարության մեջ նշված չէ:
Ուղղաթիռը արտադրվել է 2008 թվականին: Յանուկովիչի նախագահության տարիներին Ուկրաինայի նախագահի գործերի պետական վարչությունը այն վարձակալել էր տարեկան 915 հազար դոլարով:







































