«Թաքսիմի զորակցության հարթակ» թուրքական շարժումը իշխանություններին է ներկայացրել ընդդիմության պաշտոնական պահանջները՝ գրում է The Guardian-ը: Ցուցակը հրապարակվել է բաց նամակում, որի հեղինակը թուրք ակտիվիստների ներկայացուցիչ, Can հրատարակչատան հիմնադիր Կան Օզն է:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի այգին այգի մնա»,- այսպես է հնչում ցուցարարների առաջին պահանջը: «Ցանկանում ենք, որպեսզի ձերբակալված ակտվիստներին բաց թողնեն: Ցանկանում ենք, որպեսզի ոստիկանական ագրեսիան կասեցվի և պատժվի»,- ասվում է նամակում:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի հասարակական վայրերում ցույցեր և բողոքի ակցիաներ անցկացնելու մեր իրավունքը հարգվի այնպես, ինչպես այն նշված է սահմանադրությունում: Հետևաբար, այդ իրավունքների իրականացման արգելքները պետք է կասեցվեն»,- այսպես է հնչում թուրք ընդդիմադիրների մյուս պահանջը: Նրանք նաև պահանջում են, որպեսզի Էրդողանը դադարեցնի մեծացնել լարվածությունը։











































