Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը թեթև վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի հետ մրցավեճում (1:0)։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Բեյլն այսօր բուժզննում է անցել, որից հետո հայտնի է դարձել, որ նա ձգել է մկանը։ Ուելսցին չի կարող մարզվել 4-5 օր։
Այսպիսով՝ Բեյլը բաց կթողնի Լա Լիգայի 37-րդ տուրում կայանալիք «Վալենսիա»-ի հետ խաղը, որը տեղի է ունենալու առաջիկա կիրակի օրը՝ Երևանի ժամանակով 19։00-ին։
Բեյլը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման, խփել 19 գոլ։








































