Բրազիլիայի ազգային թիմի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ չի կարող գոլեր խփել յուրաքանչյուր խաղի ժամանակ:
«Ես հերոս չեմ և չեմ կարող գրավել մրցակցի դարպասը յուրաքանչյուր հանդիպման ժամանակ: Գիտեմ խաղադաշտում իմ դերը և փորձում եմ օգտակար լինել թիմին ինչպես գոլերով, այնպես գոլային փոխանցումներով:
Կարիք չկա մեղադրել ինձ ամեն անգամ, երբ խաղը չի ստացվում: Կարող եմ միայն խոստանալ, որ առաջիկա հանդիպումների ժամանակ մեր թիմը ջանք չի խնայի խաղադաշտում»,- ասել է Նեյմարը:








































