Նակուլա Բասելի Նակուլան՝ 15 րոպեանոց սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ռեժիսորը, Fox News-ին տված հարցազրույցում խոստացել է ավարտին հասցնել ֆիլմը:
Ներկայում նա գտնվում է բանտում (Կալիֆոռնիայի հարավ), որտեղ պատիժն է կրում այլ օրինախախտման պատճառով պայմանական դատավճռի պայմանները չպահպանելու համար:
«Եթե ես ունենայի վերադառնալու հնարավորություն, ես այդ ամենը կրկին կանեի»,- ընդգծել է ռեժիսորը:
Նշենք, որ ֆիլմն ամառվա վերջին աշնան սկզբին անսպասելիորեն մեծ ժողովրդականություն էր ձեռք բերել YouTube-ում՝ իսլամական աշխարհում առաջացնելով բողոքի ալիք, որն ուղեկցվեց մարդկային զոհերով:
Մի շարք երկրներում նույնիսկ սահմանափակվեց ազատ հասանելիությունը համացանցին՝ կապված դրա հետ:
«Դա կրոնական ֆիլմ չէ: Ես շատ մուսուլման ընկերներ ունեմ, բոլոր մուսուլմանները չէ, որ հավատում են ահաբեկչությանը»,- ասել է Նակուլան: Նա նշել է, որ ֆիլմի համար երկու ժամ տևողությամբ աշխատանքային նյութ ունի, որի մշակմամբ նա մտադիր է մինչև սեպտեմբերի 26-ը ստեղծել ֆիլմի վերջնական տարբերակն ու ֆիլմի համար դիստրիբյուտոր գտնել:







































