Ֆլեշմոբը ստիպել է ողջ աշխարհի ոստիկանությանը պարել։ Իրավապահները պարում են անցած դարի 90-ականների հիթի ներքո՝ «փախչող մարդու» ոճով։
Շոտլանդիայում ոստիկանությունը պատասխանել է նյույորքցի գործընկերների «մարտահրավերին» և պարել 90-ականներին մեծ ժողովրդականություն վայելող Ghost Town DJs խմբի My Boo երգի հնչյունների ներքո։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ոստիկանության ֆեյսբուքյան էջում։
Շոտլանդացի ոստիկաններն այդ կերպ միացել են Running Man Challenge ֆլեշմոբին, որը սկսվել է Նոր Զելանդիայում։ Նրանց տեսանյութը մայիսի 3-ից արդեն դիտվել է 7.5 մլն անգամ։











































