Ինչպես գիտեք, «Մունդիալ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը 0:4 հաշվով առավելության է հասել Դանիայի հավաքականի նկատմամբ: Այսօր՝ Երևանի ժամանակով 06:30-ին, մեր ազգային ընտրանին ժամանեց հայրենիք:
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Արդյունքը գերազանց է: Մալթայի հավաքականի դեմ խաղը խթան հանդիսացավ, որ ևս մեկ անգամ ապացուցենք, որ մենք ուժեղ ենք: Նման հաշվով հաղթանակ չէի սպասում, բայց սպասում էի, որ հաղթելու ենք, քանի որ Մալթայի հավաքականի դեմ խաղը պատահականության արդյունք էր: Այս խաղի արդյունքը տրամաբանական էր, քանի որ այլ կերպ էինք տրամադրված»:










































