Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Դավութօղլուն հայտարարել է, որ մշտապես կլինի Էրդողանի կողքին

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) թևակոխում է զարգացման նոր փուլ:

«ԱԶԿ-ի ներքին խորհրդակցություններից հետո ես որոշեցի մայիսի 22-ին անցկացնել արտահերթ համագումար: Ես երբեք չեմ ընկել պաշտոնի հետևից և չեմ կարծում, թե կուսակցության նախագահի թեկնածու կդառնամ այնպիսի պայմաններում, երբ չկա համաձայնություն: Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրի մայիսի 22-ի քվեարկության ժամանակ:

Սակայն ես մինչև վերջին պահը կշարունակեմ իմ քաղաքական պայքարը որպես ԱԶԿ պատգամավոր: ԱԶԿ-ի համար վրա է հասել միասնականության ժամ, և ես անձամբ որևէ բացասական զգացում չեմ տածում իմ կուսակիցների ու շրջապատի հանդեպ»,- ասել է Դավութօղլուն:

Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ իր հարաբերությունների մասին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ մշտապես կլինի նախագահի հետ միասին. «Ինչ էլ որ տեղի ունենա, ես մշտապես հավատարիմ կմնամ նախագահի հետ մեր հարաբերություններին: Նրա ընտանիքը իմ ընտանիքն է, մենք բազմիցս առաջ ենք գնացել ուս ուսի տված, և ես կարծում եմ, որ տեղին չեն այդ թեմայով ամեն տիպի շահարկումները»:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն Թուրքիայի 26-րդ վարչապետ է դարձել 2014 թվականի օգոստոսի 28-ին՝ 2014 թվականի օգոստոսի 27-ին տեղի ունեցած ԱԶԿ-ի համագումարում կուսակցության նախագահ ընտրվելու հաջորդ օրը:

Այդպիսով 17-ամյա ընդմիջումից հետո Թուրքիայի վարչապետի պաշտոնը ստանձնեց պրոֆեսորի կոչում ունեցող քաղաքական գործիչ: Դրանից առաջ վերջին անգամ Թուրքիայի վարչապետի պաշտոնը պրոֆեսորի կոչումով զբաղեցրել էր ներկայումս հանգուցյալ Նեջմեթին Էրբաքանը: Ընդհանրապես Թուրքիայի 26 վարչապետներից միայն 7-ն են ունեցել պրոֆեսորի կոչում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում