Էստոնիան 3 տարով բնակության իրավունք է տվել կրասնոդարցի բնապահպան Սուրեն Ղազարյանին՝ որպես պաշտպանության կարիք ունեցող անձի: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Այժմ ինձ համար հեշտ կլինի ապրելը: Ես որոշակի իրավունքներ կունենամ: Օրինակ՝ արտասահման մեկնելու իրավունք: Այժմ ես կարող եմ կազմել երկարաժամկետ ծրագրեր, մտածել աշխատանքի մասին»,- ասել է Ղազարյանը:
Պաշտոնական որոշումը նրան կհանձնվի հունիսի 13-ին:
Ռուսաստանում Սուրեն Ղազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ «Սպանության սպառնալիք կամ առողջությանը ծանր վնաս հասցնելու» հոդվածով:









































