Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ախր ազատամարտիկները ոչ մի տեսակի արտոնություն չունեն. մամուլ

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանի հետ:

-Օրերս Երևանի Ազատության հրապարակում ազատամարտիկները եռօրյա նստացույց արեցին՝ պահանջելով արմատապես վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքներն ու զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը: Դուք համամի՞տ եք Ձեր մարտական ընկերների պահանջին:

-Ախր ազատամարտիկները ոչ մի տեսակի արտոնություն չունեն, դա է գլխավոր խնդիրը:

-Նստացույցի ընթացքում այցելե՞լ եք Ձեր մարտական ընկերներին:

-Չէ, ճիշտն ասած՝ ես վատառողջ էի, նոր եմ առողջացել: Բայց տեղյակ եմ ամեն ինչից, թե ինչ նստացույց են արել, ինչի համար են արել, որոնք են նրանց պահանջները:

-Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում հարցի լուծումը: Պատրաստվո՞ւմ եք ինչ-որ բանով օգնել Ձեր մարտական ընկերներին, որպես օրենսդիր մարմնի անդամ՝ գուցե այդ հարցը բարձրացնե՞ք ԱԺ-ում:

-Այսօր մի բան պետք է հասկանալի լինի, այդ տղաները, որ գնացին պատերազմ,իրենք գործ էլ ունեին, փող էլ ունեին: Մարդիկ եղան, որ իրենց տները ծախեցին ու զենք-զինամթերք գնեցին՝ հավատալով լավ օրվան, վաղվա օրվան, լավ ապրելուն: Բայց այսօր այդ մարդիկ դրսում են մնացել: Այսօր այդ մարդիկ իրավունք ունեն պահանջելու, այդ մարդկանց շնորհիվ է, որ այսօր կա այս երկիրը, այս պետությունը կա, պատմությունը կա, անկախությունը կա: Ու այդ մարդիկ այսօր հաց են մուրում ապրելու համար:

-Այս ամոթալի իրավիճակի համար, ըստ Ձեզ, ո՞վ է պատասխանատու:

-Իհարկե ամոթալի իրավիճակ է ստեղծվել: Այդ մարդկանց հպարտությունը թույլ չի տա, որ ինչ-որ օգնություն վերցնեն, ուղղակի այդ մարդիկ պայմաններ են ուզում՝ ապրելու համար: Էդ մարդիկ աշխատանք են ուզում, էդ մարդիկ իրենց արածի… գոնե ինչ-որ արտոնություն են ուզում: Այդ մարդիկ հիվանդություն են ձեռք բերել պատերազմի դաշտում, առողջություն են կորցրել, ու նրանք այսօր հիվանդանոց գնալու հնարավորություն չունեն: Գոնե իրենց համար ինչ-որ զեղչեր լինեն այդ
առումներով: Մի բան հստակ է. այդ մարդկանց համար անպայման պետք է պայմաններ ստեղծվեն, որովհետև նրանք արժանի են դրան:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում