Jamesgatz-ի բլոգերը կիսվել է Լեդի Գագայի կյանքի վերջին մանրամասներով: Էպոտաժի թագուհին «մսե զգեստը» փոխարինել է նուրբ-վարդագույն զգեստով իր դասընկերուհի Բոյի հարսանեկան արարողության պատվին, որը տեղի է ունեցել Կաբո-Սան-Լուկաս քաղաքում:
Իր կերպարից թողնելով միայն երկար թարթիչները՝ 27-ամյա երգչուհին կարծես մոռացել է իր բեմական իմիջի մասին և կրկին վերածվել էր Ստեֆանի Ջերմանոթի, ով ժամանակ է անցկացնում մտերիմ ընկերների շրջապատում: Անընդհատ ուշադրության կենտրոնում գտնվելով՝ նա բնավ չի ձգտել իր ընկերուհու համար այդքան երջանիկ օրը ևս աստղ լինել, այլ մյուսների հետ միասին հուզմունքով հետևել է հարսանեկան արարողությանը:
Հնարավոր է՝ աստղն այդ պահին երազել է սեփական հարսանիքի մասին: Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում լուրեր են տարածվել, որ երգչուհին և դերասան Թեյլոր Քինը շուտով ամուսնանալու են:









































