Շատերը մեկ անգամ չէ որ նկատել են՝ հուզախռով կամ էլ սթրեսային իրավիճակում կրկնակի, հաճախ նաև եռակի ավելանում է քաղցր ուտելու ցանկությունը: Հիմա այդ փաստին գիտական բացատրություն է տրվել: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ զգացմունքները ստիպում են համը տարբեր կերպ զգալ: Մեծ մասամբ դա վերաբերում է յուղոտ և քաղցր մթերքներին: Հուզված մարդն ուղղակի չի հասկանում, թե որքան յուղ է ուտում:
Վյուրցբուրգի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ երբ մարդիկ շատ երջանիկ կամ տխուր են, նրանք ավելի ուժեղ են զգում դառը, քաղցր և թթու համերը:









































