Սիրիայի ներկայիս իրավիճակը գործող կառավարության օգտին է և ոչ թե՝ զինված ընդդիմության: Այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլահիանը:
«Անկասկած, իրավիճակը կարգավորվում է հօգուտ Սիրիայի ժողովրդի, ասել է թե՝ Սիրիայի: Այսպես կոչված՝ ընդդիմությունը, այսինքն՝ զինված խմբավորումները վերջին երկուսուկես տարվա ընթացքում ինչ ցանկանում էին, արեցին: Այդ ժամանակահատվածում, սակայն, նրանք, բացի ավերածություններից և սպանությունից, ոչնչի չհասան»,- ասել է Աբդոլահիանը:
«Ներսիրիական հակամարտության բոլոր կողմերը պետք է կենտրոնանան քաղաքական ջանքերի վրա: Մենք երկրում ենթադրում ենք երկխոսության սկիզբ, ազգային դաշինք և ընտրությունների իրականացում՝ միջազգային վերահսկողության ներքո»,- հավելել է Իրանի փոխարտգործնախարարը:









































