Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի բացառում, որ կարող է հեռանալ իսպանական ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Sky Sports-ը տեղեկացնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը չգիտի, անհրաժե՞շտ են արդյոք իր ծառայություններն «արքայական ակումբ»-ին, քանի որ թիմը դեռևս չունի գլխավոր մարզիչ: Բացի այդ, Մոդրիչը դժգոհ է, քանի որ 2012/13 թվականների մրցաշրջանում միշտ չէ, որ նա խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում:
Լուկան հաստատել է, որ իր ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի որոշ ակումբներ, այդ թվում նաև «Չելսի»-ն: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը 38 մլն եվրո է վճարել «Տոտենհեմ»-ին` խորվաթ կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց:







































