Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է թիմի ելույթը Չեմպիոնենրի լիգայում։ Չնայած «Բավարիա»-ի՝ երեկվա մրցավեճում 2։1 հաշվով հաղթանակին՝ մյունխենյան ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, քանի որ առաջին խաղում պարտվել էր 1։0 հաշվով։
«Խաղացինք ամենաբարդ մրցակցի հետ, որին երբևէ հանդիպել եմ մարզչական կարիերայում։ Հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով։ Էմոցիոնալ խաղ էր։
180 րոպեում ցուցադրեցինք աշխատանքը, որը կատարել ենք վերջին 3 տարում։ «Ատլետիկո»-ն հաղթում է աշխարհի ուժեղագույն ակումբներին։ Հուսով եմ՝ եզրափակչում հաջողությունը մեր կողմը կլինի»,- հայտարարել է Սիմեոնեն։





































