People պարբերականի փոխանցմամբ՝ անտուն ամերիկացին տուն է գնել թերթերի վաճառքից ստացված գումարով: Մարիո Մարտինեսը տնտեսել է յուրաքանչյուր 10 ցենտը և արդյունքում, 5 տարի փողոցում թերթ վաճառելով, Թենեսի նահանգի Շառլոտ քաղաքում գնել է 762 քառակուսի մետր մակերեսով տուն՝ 1,2 հա հողատարածքով:
Ամերիկացին անօթևան վաճառողների համար արտոնյալ պայմաններով հանրաճանաչ պարբերականներ է ցրել: Տղամարդն աշխատանքից զրկվել է 6 տարի առաջ և իր չորս շների հետ մի քանի տարի ապրել է վագոն-տնակում:










































