Միլանի վարչակազմը որոշում է կայացրել քաղաքի ավելի քան 160 դպրոցներում դպրոցական շաբաթը կրճատել՝ դարձնելով մինչև 5 օր: Այս մասին հաղորդում է Euromag-ը:
Ինչպես հաղորդվում է, նորամուծության պատճառը միջոցների սղությունն է:
Առաջարկությունն արդեն հաստատել է Դպրոցակայն շրջանային խորհուրդը: Ենթադրվում է, որ դասերը Միլանի դպրոցներում չեն կրճատվի, այլ կբաշխվեն աշխատանքային 5 օրերի վրա:
Հարկ է նշել, որ Միլանի վարչակազմի առաջարկությունը միանշանակորեն չի ընդունվել դպրոցի ղեկավարների կողմից:
Ինչպես հաղորդում է Corriere della Sera-ն, վարչակազմը նպատակ ունի մոտ 2 մլն եվրոյի չափով կրճատել դպրոցների վրա ծախսվող միջոցները:
Անցած տարի էլեկտրականության և ջեռուցման վրա ծախսվել է 37 մլն եվրո: