Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտադիր են մոտ օրերս ՄԱԿ-ի Աանվտանգության խորհրդի նիստ գումարել Հալեպի իրադրության հարցով, որտեղ վերջին օրերին սրվել են ընդհարումները կառավարական ուժերի և զինյալների միջև, հայտնում է RIA Novosti-ն:
«Նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիան: Մենք կոչ ենք անում այս շաբաթ ՄԱԿ-ի բաց հանդիպում անցկացնել Հալեպի իրադրության կապակցությամբ»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը:
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչ Մեթյու Ռայկրոֆտի խոսքերով` խորհրդի հանդիպումը Հալեպի իրադրության հարցով «շտապ անհրաժեշտություն» է:









































