Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն Կլաուդիո Ռանիերիին շնորհավորել է Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու կապակցությամբ։
«Ցանկանում եմ շնորհավորել բոլորին, ովքեր կապ ունեն «Լեսթեր»-ի հետ՝ ֆուտբոլիստներին, մարզիչներին, ղեկավարությանը, երկրպագուներին։
Ես իմ տիտղոսը պարտվեցի Ռանիերիին։ Այն, ինչ արեց «Լեսթեր»-ը, ուղղակի կախարդական է»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։





































