«Պետք ա սովորեն մարդիկ, որ փող ունենալը գռեհիկություն չի»,-այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ Մանվել Գրիգորյանը` բացահայտելով. «Կարող ա կողքից բիզնես են ունեցել, աշխատել են»:
ԵԿՄ նախագահը այդպես էլ ուղիղ չպատասխանեց` մասնակցելո՞ւ է հունիսի 12-ին կայանալիք ազատամարտիկների հանրահավաքին, թե՞ ոչ:
«Եթե դուք նոր եք իմանում, որ էս երկրում ազատամարտիկ կա, հավաք են անում, ես 23 տարի էդ հավաքին եմ»:
Հարցին, թե ինչո՞ւ այդ խնդիրները չեն լուծվում, ԱԺ-ում չի բարձրացնում այդ հարցը, գեներալն ասաց. «100 հազար անգամ լուծել եմ, ախր ամոթ է, որ դուք լրագրող եք, չեք իմանում, ես հարցազրույց էլ եմ տվել, նախագիծ էլ կա, ամեն ինչ էլ անում ենք, հիմա 35 հազար երկրապահ կա, որ իրանց հարցերը լուծվում ա: Ես ինչ կարողանում եմ էս երկրի մեջ էնքան եմ անում, սկի ոչ մի հեր իրա երեխու համար չի կարում անի»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































