Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Համոն «Օդնոկլասնիկի»-ում ծանոթներին շանտաժի էր ենթարկում՝ խոստանալով 2 հազար դրամի դիմաց վերացնել հետքերը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Համո Օհանյանի գործի դատավարությունը:

Համոն առաջին անգամ գողության համար էր դատվել: Նա դատապարտվել է 2 տարի ազատազրկման, 2011 թվականին վերաքննիչ քրեական դատարանը նրա նկատմամբ համաներում է կիրառել և ազատել պատժի կրումից:

2013 թվականին 20-ամյա Համոն, որ համարվում էր արդեն դատվածություն չունեցող, բնակվում է Վերելքի փողոցում, կարող էր կյանքում էլ միայն վերելքներ ունենալ, եթե նոր հանցավոր արարք չգործեր ու վերստին չկանգներ դատարանի առաջ:

Նոր հանցանքի միտքը Համոյի գլխում ծնվել էր «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցով շփումների ընթացքում:

Դատական ակտի համաձայն՝ 2012 թվականի դեկտեմբերի 16-ին Համո Օհանյանն ուրիշի անվամբ էջ է բացել, տեղադրել իր ծանոթ տղայի՝ Գ. Ա.-ի լուսանկարը և հրապարակել նրան արատավորող տեղեկություններ:

Միաժամանակ հաղորդագրություն է ուղարկել Գ. Ա.-ին, թե լուսանկարն ու տեղեկատվությունը կջնջի, եթե նա իրեն ուղարկի բջջային կապի լիցքավորման 2000 դրամանոց քարտի կոդ:

Գ.Ա.-ն Համոյին է ուղարկել հազար դրամանոց քարտի կոդ: Համոն իր հեռախոսը լիցքավորել է, Գ.Ա.-ի լուսանկարն ու տեղեկատվությունը ջնջել:

Սակայն մեկ օր անց նա նորից կայքում տեղադրել է Գ. Ա.-ի լուսանկարն ու հրապարակել արատավորող տեղեկությունները և կրկին նույն պահանջով հաղորդագրություն է ուղարկել:

Այս անգամ Գ. Ա.-ն դիմել է իրավապահներին:

Համո Օհանյանի անձը բացահայտվել է՝ չնայած նա քողարկվել էր ուրիշ անունով:

Հնարավոր է, որ Համոն չի պատկերացրել, որ ուրիշի անունով երկու հազարանոց լիցքավորման քարտ շորթելու համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Սակայն շորթումը շորթում է՝ անկախ շորթված գումարի մեծությունից, և դա լուրջ հանցագործություն է համարվում:

Անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելով՝ գույքային բնույթի գործողություն կատարելու պահանջ ներկայացրած Համոյի արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում Համո Օհանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել: Տուժողը քաղաքացիական հայց չի ներկայացրել:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը բնածին բարձր բարդության կարճատեսություն ունի և երրորդ խմբի հաշմանդամ է:

Համո Օհանյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 450 հազար դրամ տուգանքի: Սա արդեն 2-3 հազար դրամանոց լիցքավորման քարտ չէ, այլ իրական պատիժ է անհեթեթ թեթևամտությամբ ուրիշի անվան հետ խաղալու, դրանով գույքային օգուտ ստանալու համար: Նաև կարող է ուսանելի լինել նմանատիպ մտքեր ունեցող այլ համոների համար:

Դատավճիռը չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել:

Լուսանկարում պատկերված անձը նյութի հետ առնչություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում