«Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին անդրադարձել է իր թիմի չեմպիոնությանը:
«Ես շատ հպարտ եմ: Ես ուրախ եմ թե՛ ֆուտբոլիստների, թե՛ նախագահի, թե՛ «Լեսթեր»-ի հետ կապ ունեցող մնացած բոլորի համար: Անհավանական զգացողություններ են: Ես այնքա՜ն ուրախ եմ բոլորի համար:
Երբ ինձ նշանակեցին թիմի գլխավոր մարզիչ, այսպիսի ակնկալիքներ չունեի: Ես իրատես եմ և ուղղակի ցանկանում էի հաղթել խաղ առ խաղ, բայց չէի էլ պատկերացնում, որ արդյունքում այսպես կստացվի:
Ֆուտբոլիստներս հիասքանչ մրցաշրջան անցկացրին: Նրանց կենտրոնացումը, համառությունն ու ոգին հնարավոր դարձրեցին այս ամենը: Յուրաքանչյուր հանդիպման նրանք միասին էին կռվում, իսկ ես սիրում եմ տեսնել, որ ֆուտբոլիստը նվիրվածությամբ է հանդես գալիս: Նրանք արժանացան չեմպիոնության»,- BBC-ն փոխանցում է Ռանիերիի խոսքը:








































