LG Innotek ընկերությունը հայտարարել է մատնահետքի սքաների ստեղծման մասին, որը կարող է գտնվել սմարթֆոնի էկրանի ապակու տակ՝ հայտնում է The Next Web-ը։
Նոր մատնադրոշմային ցուցիչը թույլ կտա սարքը դարձնել ավելի հարթ և խոնավությունից պաշտպանված։ Սքաները կարելի է լիովին թաքցնել: Նորարարությունը թույլ կտա նաև փոքրացնել էկրանի շուրջ շրջանակը։
LG-ում հայտարարում են, որ ցուցիչը կգործի նույն ճշգրտությամբ, ինչ նախորդ սերունդը։










































