Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի 21-ամյա հենակետային կիսապաշտպան Կասեմիրոն պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող:
Մադրիդյան ակումբի մամլո ծառայության փոխանցմամբ՝ խաղացողը «Սան-Պաուլու»-ից Պիրենեյան թերակղզի է տեղափոխվել 6 մլն եվրոյի դիմաց: Համաձայնագիրը կգործի 4 տարի:
Հիշեցնենք, որ Կասեմիրոն «Ռեալ»-ում հանդես էր գալիս վարձավճարով: «Արքայական ակումբ»-ի երկրորդ թիմի կազմում նա 15 խաղ է անցկացրել, իսկ հիմնական թիմում մեկնարկային խաղը եղել է «Բետիս»-ի դեմ:









































