Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին: Ռամոսի կարծիքով` Կասիլյասը մեծ դեր ունի «արքայական ակումբ»-ում և Իսպանիայի ազգային հավաքականում:
«Կասիլյասը «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի խորհրդանիշն է: Մենք շատ էինք զգում նրա կարիքը: Ես ուրախ եմ, որ նա կրկին խաղադաշտ դուրս եկավ ազգային հավաքականի կազմում:
Ճիշտ է, Կասիյասը փոքր-ինչ նյարդայնանում էր, ինչը պայմանավորված էր խաղային պրակտիկայի բացակայությամբ: Բայց Իկերը խաղալու մեծ ցանկություն ուներ»,- նշել է Ռամոսը:






































