Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակում է հուսալ, որ իրեն կհաջողվի լքել ներկայիս ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն, սակայն, հայտարարել էր, որ լեհ ֆուտբոլիստի` «Բավարիա» տեղափոխությունը բացառվում է: Այժմ «Բորուսիա»-ն որոշել է եռապատկել Լևանդովսկու աշխատավարձը, որպեսզի ֆուտբոլիստը շարունակի ելույթները Դորտմունդում:
«Չեմ կարծում, թե սա վերջնական որոշում է: Ինձ թվում է, ամեն ինչ կփոխվի, և ես կկարողանամ հեռանալ «Բորուսիա»-ից»,- ասել է Լևանդովսկին: Տեղեկությունների համաձայն` նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնա»-ն:







































