Apple ընկերությունը ներկայացրել է նոր օպերացիոն համակարգ՝ OS X Mavericks-ը: Ծրագիրը ներկայացվել է այսօր Սան Ֆրանցիսկոյում սկսված համակարգչային տեխնոլոգիաներ մշակողների ամենամյա միջազգային կոնֆերանսի ժամանակ:
Նոր պլատֆորմն առաջարկում է միանգամից մի քանի ծրագրեր օգտագործել, ինչպես նաև թարմացված է Finder որոնողական համակարգը: Համակարգը կպարունակի բազմաթիվ նոր ծրագրեր:











































