Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնաբանել է իր թիմի՝ «Ռեալ Սոսյեդադ»-ի նկատմամբ տարած հաղթանակը: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 1:0 հաշվով, իսկ հաղթական գոլը հեղինակել էր Բեյլը:
«Գիտեինք, որ հանդիպումը նման ընթացք է ունենալու, բայց առաջին իսկ րոպեներից «Ռեալ»-ը պայքարում էր հաղթանակի համար: Լավ է, որ կարողացանք գոլ հեղինակել: Կարևոր հանդիպում էր, քանի որ առաջնությունում հաշված հանդիպումներ են մնացել: «Ռեալ»-ը կարևոր 3 միավոր վաստակեց:
«Ռեալ»-ի փիլիսոփայությունն է պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չեմպիոն հնարավորություն կա: «Ռեալ»-ի երկրպագուներին մրցաշրջանի հրաշալի ավարտ է սպասվում»,- ուելսցու խոսքերը մեջբերում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ «Ռեալ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ 1 միավորով զիջելով «Ատլետիկո»-ին և «Բարսելոնա»-ին:







































