Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է որակազրկվել 20 խաղով: Մասնագետը կարող է լրջորեն պատժվել որակազրկված լինելու ժամանակահատվածում խաղերի ժամանակ թիմի հետ կապ հաստատելու համար:
Սիմեոնեն 3 խաղով որակազրկվել էր «Ռայո Վալեկանո»-ի հետ խաղում կանխամտածված կերպով երկրորդ գնդակը խաղադաշտ նետելու համար:
Le Figaro-ի փոխանցմամբ՝ մարզիչը տրիբունայում նստել է դարպասապահների մարզչի հետ, ով ունեցել է հեռահաղորդակցման համակարգ:
Լա Լիգայի ղեկավարությունը ենթադրում է, որ Սիմեոնեն ցուցումներ է տվել դարպասապահների մարզչին, իսկ վերջինս հեռահաղորդակցման համակարգով կապվել է պահեստայինների նստարանին գտնվող մարզչի օգնականի հետ:
Այսպիսով՝ եթե այս ենթադրությունը հաստատվի, ապա Սիմեոնեն կարող է որակազրկվել 20 խաղով:






































