Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտպան Յարոսլավ Ռակիցկին ընթացիկ ամռանը կարող է համալրել Մյունխենի «Բավարիա»-ի կազմը:
Sportbild-ի տեղեկացմամբ՝ գերմանական գրանդի ղեկավարությունը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստվում է գնել ուկրաինացի ֆուտբոլիստի տրանսֆերը, ով պետք է փոխարինին վնասվածք ստացած Հոլգեր Բադշտուբերին:
Հավելենք, որ կենտրոնական պաշտպանին գերմանական գրանդի կազմում կարող են փոխարինել նաև Լորան Կոսիելնին և Տոմաս Վերմալենը:










































